ՆԱՏՕ-ն ուսումնական կենտրոնների անվան տակ կարող է հրթիռներ տեղակայել Ուկրաինայում․ Պուտին
ՆԱՏՕ-ի երկրները ուսումնական կենտրոնների անվան տակ կարող են Ուկրաինայի տարածքում տեղակայել իրենց հրթիռները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազաներ տեղակայել, բայց ուսումնական կենտրոնները ոչ ոք չի արգելում, իսկ այդ անվան տակ կարելի է ամեն ինչ տեղավորել:
«Վաղը Խարկովի մոտակայքում հրթիռներ կհայտնվեն, ինչ անենք դրա հետ»,- հավելել է նախագահը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքն արդեն դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումն է Ռուսաստանի սահմաններին:
«Այնտեղ կարող են տեղակայվել միջին և փոքր հեռահարության հրթիռներ։ Ինչու ոչ։ Արդյո՞ք ինչ-որ մեկն արձագանքել է մեր այն հայտարարությանը, թե մենք նման տեսակի հրթիռ չենք տեղակայելու եվրոպական մասում, եթե մենք դրանք արտադրենք։ Բայց թող մեզ ասեն, որ դա ոչ ոք չի անի Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից։ Ոչ, չէ որ չեն պատասխանում։ Մենք ինչ պետք է անենք այս իրավիճակում»,- հարց է բարձրացրել Ռուսաստանի առաջնորդը։
Կարծիքներ