Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ հարձակում. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Մարգարյանը նախ նշել է՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։
«Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:
Կարծիքներ