Մակրոնն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են ռազմավարական հարաբերությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, ով հանրապետությունում է պաշտոնական այցով։
Ըստ Saudi Press Agency-ի , նախագահը թագաժառանգին ընդունել է Ելիսեյան պալատում, որտեղ քննարկվել են «երկու երկրների միջև պատմական և ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև դրանք ամրապնդելու ուղիները»: Բացի այդ, կողմերը դիտարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ առանցքային ասպեկտներ։
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ Մակրոնը մտադիր էր թագաժառանգի հետ քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը Սաուդյան Արաբիայի մասնակցությունը։ Իր հերթին, Asharq Al-Awsat թերթը հինգշաբթի հայտնել է, որ բանակցությունների հիմնական թեմաները պետք է լինեն Իրանի միջուկային ծրագիրը, Պարսից ծոցում անվտանգությունը, Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա, ինչպես նաև Լիբանանում նախագահական ընտրությունները։
Կարծիքներ