Բայդենը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հաջորդ ամիս կարճատև պաշտոնական այց կատարել Մեծ Բրիտանիա և հանդիպումներ ունենալ թագավոր Չարլզ III-ի և վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այս մասին, հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին, ուրբաթ երեկոյան իր կայքում հայտնել է The Independent թերթը :
Հրատարակության տվյալներով՝ Բայդենի այցը Լոնդոն կկայանա հուլիսի 11-ին Վիլնյուսում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես առաջ։ Ֆորմալ առումով այցը պետական այց չի լինելու, քանի որ նման միջոցառումները նախատեսված են 3-4 օրվա համար և ներառում են պաշտոնական ընդունելություն Բուքինգհեմյան պալատում կամ Վինձորի ամրոցում։ Սակայն սպասվում է, որ Չարլզ III-ը կընդունի ամերիկացի առաջնորդին, ով ներկա չէր նրա թագադրմանը, և նրա հետ կքննարկի մոլորակի կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր։ Բայդենը Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր է ստացել Չարլզ III-ից ապրիլին։
Կարծիքներ