Սերբիայում ավարտեց սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը
Սերբիայի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովում։
«Հանրաքվեի քվեարկությունն ավարտվել է, երկրում փակվել են ընտրատեղամասերը, որոնցից այսօր աշխատել են 8179-ը»,- հայտնել են ԿԸՀ-ից։
Հանրաքվեին ներկայացված փոփոխությունները վերաբերում են արդարադատությանը, այն է՝ դատավորների և դատախազների ընտրությանը։ Եթե քաղաքացիները աջակցեն սահմանադրության փոփոխություններին, ապա դատավորներն այլևս չեն ընտրվի Ազգային ժողովում (խորհրդարանում), և դա կանի Բարձրագույն դատական խորհուրդը։
Կարծիքներ