10-ամյա տղան փրկել է Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը․ նրան խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհվել

10-ամյա տղան փրկել է Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը․ նրան խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհվել

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, որն այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Դրսևորած  վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ»  համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»,- գրել է մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում