Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուզբեկների և ղրղզների միջև

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուզբեկների և ղրղզների միջև

Ուզբեկստանից և Ղրղզստանից ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Տեքստիլագործների թաղամասում։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 2-ին, հայտնել է Interfax-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ միգրանտների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել անձնական թշնամանքը։ Ընդհանուր առմամբ ծեծկռտուքին մասնակցել են Ուզբեկստանի երեք և Ղրղզստանի տասը քաղաքացիներ։ Երեք մարդ դանակահարվել է։

Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել բախման  մասնակցած ինն անձի, որոնք բոլորն էլ  Ղրղզստանից են։ Միջադեպի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը խախտելու հոդվածով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում