Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները և որոնողափրկարարական խումբը:
Կարծիքներ