Մեծ աղջիկս` Նանեն ու 44-օրյա պատերազմի մասնակից Լիպոն ծանոթացան, իրար հավանեցին ու սկսեցին ընկերություն անել.Վահան Քերոբյան

Մեծ աղջիկս` Նանեն ու 44-օրյա պատերազմի մասնակից Լիպոն ծանոթացան, իրար հավանեցին ու սկսեցին ընկերություն անել.Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրառում արել.

«44-օրյա պատերազմի ընթացքում Լիպոյի հետ ընկերացանք։ Զրկանքների, վտանգների, փորձությունների միջով անցանք, իրար լավ ճանաչեցինք ու պատերազմից հետո էլ ընկերությունը շարունակում ենք։

Անցած տարի էլ` ծննդյանս օրը մեծ աղջիկս` Նանեն ու Լիպոն ծանոթացան, իրար հավանեցին ու սկսեցին ընկերություն անել»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում