Կուբայի արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Կուբայի արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Կուբայի արեւելյան մասում՝ Լաս Թունաս նահանգի Կարմենատե շրջանում, իրար են բախվել երկու ավտոմեքենա: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Cubadebate լրատվական պորտալին:

Նրա խոսքով՝ բախումից հետո մեկ մեքենա հրդեհվել է: Մահացածների թվում կա մեկ անչափահաս: Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները:

Պաշտոնական տվյալներով՝ օրական միջինը 31 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում կղզում: Հաճախ վթարները կապված են վարորդների անուշադրության, արագության գերազանցման, վատ ճանապարհային պայմանների, ինչպես նաև երկրի ավտոպարկի լուրջ վատթարացման հետ: Վթարի մակարդակի վրա էականորեն ազդում է նաև վարորդների կարգապահության բացակայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում