Հոկայդո կղզում սավառնակ է ընկել

Երեքշաբթի օդաչուն և ուղևորըսավառնակով վթարի են ենթարկվել Հոկայդո կղզու Բիեյ քաղաքի մոտակայքում: Երկու ծանր և անգիտակից վիճակում գտնվող տղամարդիկ տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին :
Սավառնակը վթարի է ենթարկվել մոտ 100 մ բարձրությունից՝ մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Միջադեպի վայրում եղանակը պարզ էր:
Կարծիքներ