Վարչապետն ինքն է հայտարարել՝ պատրաստակամ է մասնակցել. Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելուն:
«Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է հատուկ կանոնակարգով: Թե երբ կստեղծվի, այդ պատասխանը դուք շուտով կստանաք: Քննիչ հանձնաժողովի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Լեգիտիմության հետ կապված նույնպես կան պատկերացումներ, որովհետև շատերը կուզեն հանձնաժողովում տեսնել «քաղաքական բոլոլա»: Իսկ Ապրիլյանի պատերազմի մեր հանձնաժողովն այնպիսի աշխատանք կազմակերպեց, որ որևէ քաղաքական քննարկում տեղի չունեցավ»:
Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի քննարկումներին մասնակցելու են մի շարք պաշտոնյաներ.
«Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պատրաստակամ է, Աղաջանյան Էդուարդն ինքն է առաջարկել: Հարցեր կան, որոնց համար պետք է գնանք հետ, հասկանանք, թե որտեղից եկավ այս պարտությունը: Պարտությունը լինում է, երբ վատ ես սպառազինված, վատ ես կառավարում, մենք ինչու հակաքայլեր չենք արել: Երբ հարցեր ենք տալիս, պաշպանության նախկին նախարարը շշեր է նետում ամբիոնին: Պարոն Օհանյանը դատապարտված է ևս մեկ անգամ գալ այստեղ: Նա 8 տարի եղել է ՊԲ ղեկավար, 8 տարի՝ պաշտպանության նախարար: Ուզենք թե չուզենք՝ հարցեր լինելու են թե՛ գնումների, թե՛ կոռուպցիայի հետ կապված»:
Կարծիքներ