Անորտոսիսը հաղթեց առաջատար Գենտին, Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց խաղին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ ընդունել է բելգիական «Գենտին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Սա «Անորտոսիսի» առաջին հաղթանակն էր ԿԼ-ի խմբային փուլում: Այս մասին գրում է Armsport-ը
Հանդիպման միակ գնդակը խաղի 27-րդ րոպեին հեղինակել է տանտերերի հույն պաշտպան Լազարոս Քրիստոդուլոպուլոսը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կիպրոսը ներկայացնող թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Անորտոսիսն» իր միավորների թիվը հասցրել է 5-ի և շարունակում է եզրափակել B խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջատարը «Գենտն» է 10 միավորով:Այս խմբում են ընդգրկված նաև սերբական «Պարտիզանը» և էստոնական «Ֆլորան», որոնք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Կարծիքներ