Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4.778-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 4.778-ով: Մահացել է 79 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 549.811 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում 4.753 մարդ է բուժվել, իսկ 493.414 մարդ՝ համավարակի սկզբից: 7.408 մարդ մահացել է: Վերջին օրվա ընթացքում կատարվել է 43.741 թեստ, այդ թվում` 31.605 հակագենի եւ 12.136 ՊՇՌ թեստ:
Վարակման մակարդակը՝ օրական` 10.92 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում`10.26 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 9.76 տոկոս:
Այս պահի դրությամբ կատարվել է 1.184.306 պատվաստում, որից 25.670-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
78 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 7.457-ը՝ հիվանդանոցներում եւ 2.840-ը՝ կորովիդ հյուրանոցներում:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Կարծիքներ