ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց
Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում ուժեղ քամիների և հորդառատ անձրևների հետևանքով տուժել է առնվազն 29 դպրոց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է SABC ռադիոկայանը։
Ըստ աղբյուրի՝ Արևմտյան Քեյփ նահանգում վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ մոտ 30 դպրոց։ Քամին պոկել է տանիքներ և տապալել թույլ ամրացված շենքերը։
Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են լինել չափազանց զգույշ, քանի որ քամոտ եղանակը կշարունակվի նաև առաջիկա հինգ օրերին:
Օդերևութաբանները հայտնել են, որ հուլիսի 8-ին Հարավային Աֆրիկայում երկու ցուրտ ճակատներ են հարվածել, իսկ առաջիկա 24 ժամվա ընթացքում Յոհանեսբուրգի տարածքում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 2 աստիճան:
Կարծիքներ