Աֆղանստանի իշխանությունները Քաբուլի ոստիկանությանն առաջին անգամ թույլ են տվել կրակել զինված հանցագործների վրա
Աֆղանստանի իշխանությունները Քաբուլի ոստիկանությանն առաջին անգամ թույլ են տվել կրակել զինված հանցագործների վրա, ինչն ուղղված է առեւանգումների, սպանությունների եւ այլ բռնի հանցագործությունների կանխմանը, հաղորդում է AFP-ը:
Ոստիկանությունը պայքարում է հանցագործության ալիքի հետ, որը, կարծես, կուժգնանա Աֆղանստանից ամերիկյան եւ այլ արտասահմանյան զորքերի դուրսբերումից հետո:
Քաբուլում նույնիսկ հանցագործներն ու ցածր մակարդակի գողերը զինված են հրազենային զենքով կամ դանակներով:
«Մեր օրերում Քաբուլում հանցագործությունն իսկապես աճել է: Մեր շրջանը անվտանգ էր, սակայն այժմ օրուգիշեր մարդկանց թալանում են, սպանում կամ առեւանգում»,-ասել է Քաբուլում խանութի սեփականատեր Շաֆին:
Բացի հանցագործություններից եւ թմրանյութերի վաճառքի աճից՝ Աֆղանստանի ոստիկանությունն արձագանքում է պետական պաշտոնյաների, հանուն խաղաղության շարժման ակտիվիսների վրա հաճախակի դարձած հարձակումներին:
Կարծիքներ