«Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ». Ռուբեն Նազարեթյան

«Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ». Ռուբեն Նազարեթյան

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․

«Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։ Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս հանդիպել ենք, կարելի է ասել՝ ծանոթ ենք նրանց խաղաոճին։ Կոսովոյի ընտրանու հետ մրցելու ենք առաջին անգամ, բայց այդ թիմը մեզ համար հանելուկ չէ։ Մինչև ապրիլյան հանդիպումները դեռ շատ բաներ կփոխվեն։ Այս պահից սկսում ենք ուսումնասիրման փուլը։ Նաև ընկերական հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր թիմի ներուժը և լավագույնս պատրաստվենք Աշխարհի առաջնության նախնական փուլի հանդիպումներին։ Ամենակարևորը՝ խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում