Գանձ Մոնբլանում․ լեռնագնացը կստանա հայտնաբերված թանկարժեք քարերի կեսը

Գանձ Մոնբլանում․ լեռնագնացը կստանա հայտնաբերված թանկարժեք քարերի կեսը

Ֆրանսիացի լեռնագնացը, ով ութ տարի առաջ Մոնբլանում գտել էր զմրուխտներով, շափյուղներով և սուտակներով տուփ, այժմ ստացել է թանկարժեք զարդերի կեսը։

Լեռնագնացը, որի անունը չի հրապարակվում, 2013 թվականին Մոնբլանի սառցաբեկորում մետաղյա մի տուփ է գտել։ Զարդերով փաթեթների վրա տեսանելի են եղել  «արտադրված է Հնդկաստանում» մակագրությունը, ուստի ֆրանսիական իշխանությունները ենթադրում էին, որ այդ զարդերով տուփը պատկանում է Մոնբլանում կես դար առաջ վթարի ենթարկված հնդկական ինքնաթիռի ուղևորներից մեկին։

Հաջողակ լեռնագնացը, Ֆրանսիական օրենսդրության համաձայն, գտածոն ազնվորեն հանձնել էր ոստիկանությանը և համբերատար սպասում էր, որ գուցե կհայտնվեն  զարդերի տերերը։ Բայց նրանք այդպես էլ չեն հայտնվել և հիմա՝ 8 տարի անց, օրենքի համաձայն,  թանկարժեք զադերը կիսով չափ բաժին է հասել   լեռնագնացին։ Յուրաքանչյուր կեսն արժե մոտ 150 հազար եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում