Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա 6 տուժած
Հուլիսի 19-ին` ժամը 18։39-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1997 թ․) և «Skoda» (վարորդ՝ Վ․ Օ․, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 1998 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2020 թ․), Գ․ Ս․-ն (ծնված 1957 թ․) և «Skoda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Օ․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կարծիքներ