ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 708 հազար բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 708 հազար բարելով՝ հասնելով 457,42 մլն բարելի:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցը:
Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 1,07 մլն բարելով և կազմել 218,39 մլն բարել: Թորվածքների առևտրային պաշարներն ավելացել են 13 հազար բարելով՝ հասնելով 118,19 մլն բարելի:
Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 2,5 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 1,5 միլիոն բարելով և թորվածքների պաշարների ավելացում 1 միլիոն բարելով:
Կարծիքներ