Սևանա լճի պահպանման նախապայմանը. Ձոնիկ Մարգարյան
«Անթրոպոգենի կամ չորրորդական ժամանակաշրջան» արտահայտությունը հայերիս գրեթե ոչինչ չի հուշում:
Այդ ժամանակաշրջանի տևողությունը որոշվում է 600 հազար-1 միլիոն տարուց մինչև 2,5-3,5 միլիոն տարի: Հենց այդ չորրորդական ժամանակաշրջանի մի ինչ-որ ընթացքում, հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում առաջացել է Սևանա լիճը:
Նախախնամության բարեհաճությամբ՝ Սևանա լիճը մնաց պատմական Հայաստանի այն փոքրիկ տարածքում, որտեղ ներկայումս հայկական պետականությունն է:
Որքա՞ն կարող է գոյատևել Սևանա լիճն այսուհետ…
Այս հարցադրման հասցեատերը հայերս ենք՝
Հայաստանում և սահմաններից դուրս:
Հ. Գ. 80-ական թվականների սկզբին, ուսանողական հանրակացարանում մինչև լույս տևող թեժ քննարկումներից մեկի ընթացքում, առաջացրեցի այդ կողմերից իմ մի քանի ուսանողական ընկերների խիստ վրդովմունքը՝ առաջարկելով.
Սևանա լճի ավազանի բոլոր բնակավայրերը պետք է ետ տանել 5-10 կիլոմետր՝ կառուցելով նոր, ժամանակակից բնակավայրեր՝ լճի ավազանից հեռու:
Անցել է մոտ 40 տարի. չկրկնելով իմ առաջարկը՝ ես հավատում եմ, որ հայերը երբևէ կանդրադառնան Սևանա լճի հետագա պահպանման այս ոչ երկրորդական նախապայմանին...
Կարծիքներ