«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՏ զարգացման վրա պետք է շեշտադրումն անել
«Այս ամիսներին, համավարակով պայմանավորված, երբ տնտեսության որոշ ճյուղեր անկում ապրեցին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն թափ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը եւ դրանց կիրառումը նաեւ էլեկտրոնային համակարգում: Ինչպես «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, համավարակը ցույց տվեց, որ տնտեսության շատ քիչ ճյուղեր, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, կարողացան այս ժամանակաշրջանում ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգացման միտում արձանագրել: Կան ճարտարագիտության ուղղություններ, որոնք իրենց ներուժով կարող են Հայաստանին լավագույն դիրքավորում ապահովել:
«Իրավիճակն ապացուցեց, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ կարողացավ ճիշտ պահին ՏՏ ոլորտը զարգացնել: Թեպետ ճարտարագիտության մեջ եղան դժվարություններ, սակայն հատկապես սարքաշինությունը, գիտությունը սկսեցին աճ արձանագրել: Գիտատար պատվերների մեծ պահանջարկ առաջացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա այն բացառիկ ոլորտն է, որտեղ աշխարհը պատրաստ է մեծ գումարներ ներդնել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։
Կարծիքներ