Վրաստանում չեն նախատեսում դպրոցներում ուսումնական գործընթացը շուտ սկսել
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ ԿԳ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ գրում է aliq.ge-ն:
«Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Այս պահի դրությամբ ուսուցումը, հավանաբար, կվերսկսվի այն ժամանակ, երբ սովորաբար ընդունված է Վրաստանում»,- հայտարարել է Տիկարաձեն՝ հավելելով, որ ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի երկրում համաճարակաբանական իրավիճակից ելնելով:
Կարծիքներ