Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ. Ռոմանոս Պետրոսյան
Ինչպես մի շարք այլ համայնքներում, այնպես էլ Աբովյանում, այսօր ընթանում են ՏԻՄ ընտրություններ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժն ունի բոլոր նախադրյալները այս ընտրություններում հաղթանակ տանելու:
Հարցին՝ անհրաժեշտության դեպքում, որ քաղաքական ուժի հետ են պատրաստ կոալիցիա կազմել, Պետրոսյանը շեշտեց՝ ունեն կարմիր գծեր, որոնք չեն պատարստվում հատել, սակայն կոնկրետ քաղաքական ուժի անուն չնշեց:
Կարծիքներ