Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք․ մահացել է 46 պացիենտ
Դեկտեմբերի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 732 մարդ, մահացել է 46 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 865 293, այստեղից ապաքինվել է 806 596 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 344:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 37 714 փորձարկում, այդ թվում 20 679-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 035-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.04% է, վերջին 14 օրվանը՝ 8.63%, վերջին 7 օրվանը՝ 8.33%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 234 180 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 413 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 458 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 242 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Կարծիքներ