Էջմիածնում գյուղամթերքի շուկայում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 20-ին, ժամը 22:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:56-ին: Շուկայում այրվել է պահեստային տարածքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 200 քմ) և ջերմահարվել մոտ 1 տ բանջարեղեն:
Կարծիքներ