Ջեք Ուիլշիրը տեղափոխվեց Դանիայի առաջնություն
Անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը պայմանագիր է կնքել դանիական «Օրհուսի» հետ, որը հանդես է գալիս տեղի Սուպերլիգայում։ Այս մասին հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա Ուիլշիրը նոր ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագիր է կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստն «Օրհուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նոր թիմում նա հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Ուիլշիրի վերջին թիմը եղել է «Բորնմութը», որտեղից հեռացել է 2021-ի ամռանը։
Կարծիքներ