Էլիզաբեթ II թագուհու Bentley-ն վաճառվել է մոտ 180 000 ֆունտ ստերլինգով
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին պատկանած Bentley Mulsanne մակնիշի մեքենան վաճառվել 179 850 ֆունտ ստերլինգով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Bramley դիլերական կենտրոնին, որը զբաղվել է մեքենայի վաճառքով:
Մուգ կանաչ սեդանը՝ 6.7 լիտր ծավալային, ութ մխոցային շարժիչով, թողարկվել է հատուկ թագուհու համար: Մեքենան ընդամենը 2 տարի է օդտագործվել, այնուհետև վերադարձվել է ընկերությանը: Վազքը կազմում է 9578 կմ:
Դիլերական ընկերությունից նշել են, որ թագուհին հենց այդ սեդանով է 2012 թվականին ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայր:
«Թագավորական» մեքենան առանձնապես չի տարբերվել մոդելի մյուս ներկայացուցիչներից: Այն անգամ չի զրահապատվել:
Կարծիքներ