Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն պետք է համատեղ հակազդեն Ուկրաինայում ռազմական գործողությունների սրմանը և պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ին,  այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած եռակողմ հանդիպմանը:

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Սի Ծինփինը շեշտել է, որ երեք կողմերը պետք է համատեղ օգնեն կանխել կողմնակի ազդեցությունների տարածումը և ռազմական գործողությունների սրումը, պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար, ապահովեն միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը և պահպանեն արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում