Պետք է ապամոնտաժել այն ամենը, ինչ ռուսական է. ուկրաինական 2-րդ քաղաքում ապամոնտաժվել է Պուշկինի հուշաձանը
Ուկրաինական Տերնոպոլում քաղաքային խորհրդի որոշմամբ ապամոնտաժվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Նադալը։
«Ռուսների հանցագործությունները ուկրաինացի ժողովրդի դեմ, սպանություններ, մարդկանց խոշտանգումներ, կանանց և երեխաների բռնաբարություններ, ուկրաինական քաղաքների ավերածություններ, գիծ են քաշել ռուս ժողովրդի ողջ մշակույթի վրա: Այս հանցագործությունները բացատրություն չունեն: Նրանք մեզ այլընտրանք չեն թողնում: Պետք է ապամոնտաժել այն ամենը, ինչ ռուսական է, այդ թվում՝ ռուս գրողի հուշարձանը»,- գրել է նա։
Այս շաբաթվա սկզբին Մուկաչևոյում ապամոնտաժվել է Պուշկինի կիսանդրին, այնտեղից հանվել է նաև նրա անունը կրող դպրոցի հուշատախտակը։
Կարծիքներ