Բաղդադի կենտրոնում պայթյուն է որոտացել

Բաղդադի կենտրոնում պայթյուն է որոտացել

Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրակի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում մանելով տեղական Alsumaria հեռուստաալիքին։

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Էլ Կարադայի հեղինակավոր տարածքից ոչ հեռու, որը հատուկ պահպանվող «կանաչ գոտու» մաս է կազմում, որտեղ հիմնականում տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական ​​կառույցները։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ կիրակի գիշերը Բաղդադում մահափորձ էր իրականացվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ։ Նրա նստավայրը, որը գտնվում է «կանաչ գոտում», հարձակման է ենթարկվել ականապատ դրոններով։ Իրաքի կառավարության ղեկավարը չի տուժել և տարհանվել է անվտանգ վայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում