Պարեկային ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները օգոստոսի 20-ին, ժամը 23.20-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Գ.-ին, որը օգոստոսի 16-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳ վարչության կողմից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ