Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4901 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4901 նոր դեպք

Օգոստոսի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4901 նոր դեպք՝ հաղորդում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 586 մարդ, մահացել է 74 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում  գրանցված է կորոնավիրուսով վարակման 510 941 դեպք, որից ապաքինվել է 442 956 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6723:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46 595 փորձարկում, այդ թվում 27 813-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 782-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.52% է, վերջին 14 օրվանը՝ 10,96%, վերջին 7 օրվանը՝ 10.97%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 938 705 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 28 555 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 74 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7273 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3499 անձ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում