Սաակաշվիլիի բժիշկն ասել է, որ Վրաստանի նախկին նախագահին հոսպիտալացում է անհրաժեշտ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջությունը, ով հոկտեմբերի 1-ից Ռուսթավի քաղաքի բանտում հացադուլ էր հայտարարել, վատացել է: Նա հոսպիտալացման կարիք ունի, կիրակի «Մտավարի Արխի» հեռուստաընկերությանը ասել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։
«Բանտի բժիշկներն ու բուժանձնակազմն ամենալավն են: Ես նրանց հետ կես ժամ զրուցեցի այն մասին, թե ինչպես հաղթահարել այս գիշերը: Վաղը ես կրկին այցելելու եմ Սաակաշվիլիին: Հավանաբար, մենք ստիպված կլինենք նրան հիվանդանոց տեղափոխել»,- ասել է Կիպշիձեն:
Նախկին նախագահը ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նա պահվում է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ նա հացադուլ էր հայտարարել, քանի որ իրեն համարում է քաղբանտարկյալ:
Կարծիքներ