ԱՄՆ-ը որոշ ռուսների ազատեց պատժամիջոցներից՝ նախապատրաստվելով Նուլանդի այցին․ Զախարովա
Ռուսաստանի որոշ ներկայացուցիչների ԱՄՆ-ն հեռացրել է պատժամիջոցների ցուցակներից՝ ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Վիկտորյա Նուլանդի Մոսկվա այցի՝ ռուսական կողմի համաձայնության դիմաց: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի, Նուլանդի այցը Մոսկվա ամերիկյան կողմի ցանկությունն էր:
«Նա իսկապես պատժամիջոցների ցուցակներում էր: Սա ենթադրում է, որ անձը չի կարող հատել սահմանը: Նրանք իրենց պատժամիջոցների ցուցակներում ներառել են Ռուսաստանի ներկայացուցիչներին` միջազգային հարցերով պաշտոնյաներին, ուստի այս դեպքում այս հարցը լուծվել է հավասար հիմունքներով»,- ասել է նա:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր:
Կարծիքներ