Ադրբեջանցիները կրակ են արձակել Շոշ գյուղի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ
Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վարորդը վնասվածքներ է ստացել կրակոցներից ապակիների կոտրվելու հետևանքով:
Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։
Կարծիքներ