Գետն ընկած մեքենայից դուրս են բերվել 13-ամյա աղջկա և 40-ամյա կնոջ դիեր
Հունիսի 8-ին՝ ժամը 22:26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի մոտ, «ԳԱԶելը» բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել Հրազդան գետը:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ժամը 22:59-ին Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայությունից հայտնել են, որ ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել մոտ 13 տարեկան աղջկա և մոտ 40 տարեկան կնոջ դիեր:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ