Ավստրիան «լոքդաուն» է սահմանում չպատվաստվածների համար

Ավստրիան «լոքդաուն» է սահմանում չպատվաստվածների համար

Ավստրիայում բոլոր չպատվաստվածների համար կգործի «լոքդաուն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերի 14-ին: Նոր փոփոխությունների մանրամասները նոյեմբերի 12-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

Նա, մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը, հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի:

«Մենք հիմա կգնանք նման քայլի»,-նշել է կանցլերը: Նրա խոսքով, ամբողջ երկրում «լոքդաուն» հայտարարելը կլիներ անարդար պատվաստված քաղաքացիների նկատմամբ:

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 65 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում