Համացանցում գաղտնազերծվել են Xiaomi-ի նոր սմարթֆոնի տվյալները
Համացանցում գաղտնազերծվել են Xiaomi Redmi K40 սմարթֆոնի տեխնիկական հատկությունները, թեև հեռախոսի շնորհանդեսը դեռ չի կայացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղեկությունները հրապարակած ինսայդերներին, չինական ընկերության առաջատար սմարթֆոնը համալրվել է Snapdragon 870 նորագույն պրոցեսորով: Բազային մոդելը կունենա 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ մշտական հիշողություն:
Գաջեթի էկրանի անկյունագիծը կկազմի 6.81 դյույմ և կներկայանա 3200х1440 պիքսել կետայնությամբ: Պատկերի թարմացման հաճախականությունը կկազմի 120 Գհ: Հիմնական տեսախցիկը կներկայանա 4 ոսպնյակով՝ 108, 8, 5 և 2 Մպ կետայնությամբ: Դիմացի տեսախցիկը կունենա 30 Մպ կետայնություն:
Xiaomi Redmi K40 մոդելի շնորհանդեսը նախատեսված է իրականացնել փետրվարի 25-ին: Այդ ժամանակ կներկայացվի նաև սմարթֆոնի Pro- տարբերակը: Ենթադրվում է, որ նորագույն մոդելի գինը 400 դոլարից ցածր կլինի:
Կարծիքներ