Չիլիում բժշկական կենտրոնից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են գողացել
Չիլիի դատախազությունը հետաքննում Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գողանալու գործը, որը հայտնաբերվել Է նախօրյակի ուշ երեկոյան: Այդ մասին հաղորդել Է BioBIoChile ռադիոն: Խոսքը Sinovac չինական արտադրության 40 պատվաստանյութերի մասին Է:
Դրանք հափշտակել են երկրի կենտրոնական մասում գտնվող Կուրիկո քաղաքի բժշկական կենտրոնից: Ներկայում Չիլիում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստում Է ընթանում: Պատրաստուկը նախատեսված Էր մեծահասակների եւ բժիշկների համար: Դատախազության հետաքննության հետ միաժամանակ սկսվել Է վարչական եւ ներքին հետաքննություն՝ տեղական իշխանությունների մակարդակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ