Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Հաջորդիվ պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:
Կարծիքներ