«Ատլետիկո»-ն չհաղթեց «Սելթա»-ին

«Ատլետիկո»-ն չհաղթեց «Սելթա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սելթա»-ին:

Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ատլետիկո»-ից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուրաեսը, իսկ «Սելթա»-ից աչքի ընկան Սանտի Մինան և Ֆակունդո Ֆերեյրան:

Այս հաղթանակից հետո էլ «Ատլետիկո»-ն շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ունի 51 միավորով: Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն ունեն հավասար 43 միավոր: «Սելթա»-ն 10-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում