Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ասաց զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է8 կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը»,- ավելի վաղ տեղեկացրել էր  նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում