Իտալիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Իտալիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հանրապետության դեսպան Ֆրանչեսկո Զացոն վերադարձել է Կիև և դեսպանատունը վերաբացել է։

«Դեսպան Զացոն նոր է վերադարձել Կիև և վերաբացել դեսպանատունը: Սա Իտալիայի խորհրդանիշն է, որը հավատում է երկխոսությանը», - ասել է նախարարը Radio 1 ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ Իտալիայի դեսպանատան անձնակազմը կրճատվել էր, դիվանագետների ընտանիքները վերադարձել են հայրենիք, սակայն դեսպանը չի լքել Ուկրաինան, իսկ դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվել է Լվով։ Նախարարի խոսքով՝ երկրում գտնվող իտալացիների մեծ մասը՝ ավելի քան 2 հազարը, նույնպես վերադարձել են հայրենիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում