Սերբիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի
Ուրբաթ օրը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ի պաշտպանություն Ռուսաստանի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ցուցարարները հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ Նիկոլայ Երկրորդի հուշարձանի մոտ։ Մարդիկ կրում էին Ռուսաստանի, Սերբիայի, Նովոռոսիայի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի դրոշները։ Ներկաները դեմ էին Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու քվեարկությանը, որին Սերբիան միացավ Արևմուտքի ճնշման ներքո, գրում է ՏԱՍՍ֊ը։
Ակցիան անցկացվում է «Ոչ իմ անունից» կարգախոսով։ Այսպիսով, Սերբիայի քաղաքացիները փորձում են ցույց տալ, որ ՄԱԿ-ում չեն աջակցում հակառուսական քայլերին։
Կարծիքներ