Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:

«Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Շնորհավորական ուղերձին կից դեսպանությունը ներկայացրել է նաև տեսանյութ, որում դեսպանության աշխատակիցները բնութագրում են սերը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում