Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են. Գևորգ Պապոյան

Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են. Գևորգ Պապոյան

Ցավոք արձանագրում եմ, որ Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Այսօրվա հանրահավաքը, որը բարդ ու դժվարին բանակցություններից առաջ թուլացնում է Հայաստանի դիրքերը, գնահատում եմ բնույթով հակահայկական և հակապետական, որի նպատակն այն է, որ Հայաստանը էլ ավելի թուլանա բանակցություններից առաջ, զիջումների գնա, որի արդյունքում էլ խորհրդարանական ընդդիմությունը և ռևանշիստական խմբակները կարձանագրեն իրենց պյուռոսյան հերթական «հաղթանակը»», գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում