Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 407-ի:

Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 4615 նոր դեպք, որից 477-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 175 հազար 780 դեպքից 6 մլն 895 հազար 961-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1440 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 63 մլն 988 հազար 853 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 56 մլն 997 հազար 317 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 357 հազար 512-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում