Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան

Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏմ անդամ է, և այս պահին կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հրաց չկա:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով.

«ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, մեր տնտեսությունը պետք է ավելացնի մրցունակությունը: Մեր ապրանքները որտեղ էլ լինեն, պետք է մրցունակ լինեն»:

Պապոյանն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի անկախ: 

«Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինենք անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Երկրներ կան աշխարհում, որոնց եթե ինչ-որ բան պատահի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի տնտեսության հետ, լուրջ բաներ տեղի կունենան: Դրա համար այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի: Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսության հետ էլ բան պատահի և այդ դեպքում մեզ հետ ոչինչ չի պատահի»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում