«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման դեպքում «Չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. նախարար

«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման դեպքում «Չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. նախարար

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել: 

«Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման, խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է: Այս պարագայում «Շիրակի չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ»,- ասաց Պապոյանը:

Նախարարը շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում: Այն ենթադրում է նաև առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում: Կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք: 

Նախարարի գնահատմամբ՝ ամեն ինչ իրագործելի է։    

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում